Երբ համն ու տեսքը միևնույն բարձրության վրա են: Աղցան «Արևածաղիկ»

Բաղադրիչներ

200 գ հավի խաշած կրծքամիս

2 խաշած կարտոֆիլ

2-3 մարինացված վարունգ

1 խաշած գազար

100 գ պանիր

սամիթ

3 խաշած ձու

150 մլ թթվասեր

1 թ/գ մանանեխ

1 թ/գ կիտրոնի հյութ

աղ, սև պղպեղ

1 գլուխ սոխ

1 թ/գ աղ

2 թ/գ շաքարավազ

2 ճ/գ քացախ

200 մլ եռման ջուր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել 1 թ/գ աղ, 2 թ/գ շաքարավազ 2 ճ/գ քացախ, 200 մլ եռման ջուր, լավ խառնել և թողնել 30 րոպե

Թթվասերին ավելացնել մանանեխ, աղ, սև պղպեղ, կիտրոնի հյութ, լավ խառնել

Խոհարարական շրջանակի ներսի պատերին ձեթ քսել, դնել մատուցվող ափսեի մեջ: Հավի կրծքամիսը բզկտել և լցնել ափսեի մեջ։ Ավելացնել թթվասերային սոուս

Մարինացված սոխը ջրքամել, ավելացնել հավի մսին և թթվասերային սոուս լցնել

Ավելացնել քերած կարտոֆիլ, աղ, սև պղպեղ, թթվասերային սոուս

Ավելացնել մանր կտրատած մարինացված վարունգ, քերած գազար, թթվասերային սոուս

Ավելացնել քերած պանիր, թթվասերային սոուս, մանրացրած սամիթ

Աղցանի կենտրոնում ձվի դեղնուց լցնել: Ձվի սպիտակուցը երկարությամբ կտրատել, շարել դեղնուցի շուրջը և 20 րոպե թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում