Երբ անհրաժեշտ է շատ արագ պատրաստել համեղ աղցան, ապա դիմեք ա՛յս բաղադրատոմսի օգտին։ Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

3 խաշած կարտոֆիլ

6 խաշած ձու

5 միջին մեծության մարինացված վարունգ

1/2 գլուխ սոխ

3 ճ/գ մայոնեզ

2 ճ/գ յոգուրտ

1 թ/գ ծովաբողկ

1/2 թ/գ սև պղպեղ

3/4 թ․գ աղ

սամիթ

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Խաշած կարտոֆիլը, ձուն, մարինացված վարունգը, սոխը խորանարդաձև կտրատել

Մայոնեզին ավելացնել յոգուրտ, քերած ծովաբողկ, աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում