Երբ անհրաժեշտ է շատ արագ որևէ խորտիկ պատրաստել, ապա սնկով խորտիկը ամենահարմար, շատ համեղ և մատչելի տարբերակն է

Բաղադրիչներ

6-8 մեծ շամպինյոններ

աղ

1 ձու

1 ճ/գ սոյաի սոուս

75 մլ ջուր

1-2 ճ/գ ալյուր

Պատրաստման եղանակը

Սունկը մաքրել, գլխիկներն առանձնացնել, որևէ հարթ մակերեսով ճզմել, որպեսզի սնկերը հարթ ձև ստանան, համեմել աղով, պղպեղով

Առանձին տարայի մեջ կոտրել ձուն, լցնել սոյաի սոուս, ջուր, լավ խառնել, ավելացնել ալյուր, խառնել: Պետք է ստացվի խիտ զանգված

Սնկերը թաթախել ստացված զանգվածի մեջ և տապակել

Կարելի է զարդարել որևէ կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում