Բաղադրիչներ
1 կգ խաշած կարտոֆիլ
15 գ կարագ
2 ձու
1 գլուխ սոխ
մաղադանոս
80 գ պանիր
6 կտոր պանիր
աղ
սև և կարմիր պղպեղներ
100 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլին ավելացնել կարագ, ճզմել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ: Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել և ավելացնել կարտոֆիլին
Ավելացնել մանրացրած մաղադանոս, քերած պանիր և լավ խառնել
1-2 ճ/գ կարտոֆիլի մեջ 0,5 կտոր պանիր դնել, փաթաթել և կոտլետի տեսք տալ
Թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և բոլոր կողմերից տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ