Եվ այսուհետ դուք կցանկանաք լոլիկները մատուցել հենց ա՛յս տարբերակով: Մարինացված լոլիկներ

Բաղադրիչներ

4-5 լոլիկ

3 գլուխ սոխ

4-5 ատամիկ սխտոր

5 ճ/գ ձեթ

1,5 թ/գ մեղր

2 ճ/գ կիտրոնի հյութ

1/2 թ/գ օրեգանո

1/2 թ/գ սև պղպեղ

1 թ/գ աղ

թարմ ռեհան, համեմ

Պատրաստման եղանակը

Ձեթին ավելացնել աղ, օրեգանո, սև պղպեղ, ճզմած սխտոր, մեղր, կիտրոնի հյութ և լավ խառնել

Սոխը շրջանաձև կտրատել, 1 շերտ շարել կաղապարի մեջ, ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկի 1 շերտ, մանրացրած կանաչեղեն, լցնել համեմաված ձեթի մի մասը, և այս նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ շարել

Ծածկել սննդային պոլիէթիլենով, 1-2 անգամ թափահարել և 2-3 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում