Բաղադրությունը
- հավի կրծքամիս,
- 3 հատ թթու վարունգ,
- 200 գ գազար՝ կորեական ձևով պատրաստված,
- 200 գ պանիր,
- 1-2 ատամիկ սխտոր,
- մայոնեզ,
- կանաչի,
- աղ,
- պղպղեղ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել, թել-թել անել կամ կտրատել:

Վարունգը և կանաչին կտրատել:

Պանիրը քերիչով անցկացնել:

Սխտորը ճզմել կամ մանր կտրատել:
Միավորել բոլոր բաղադրիչները, մայոնեզ ավելացնել և լավ խառնել:

Բարի ախորժակ