Եվս մեկ ախորժելի աղցան

Բաղադրությունը

  • 300 գ հավի կրծքամիս,
  • 250 գ շամպինիոն,
  • 2 հատ խաշած ձու,
  • 1 հատ սոխ,
  • 1 հատ թարմ վարունգ,
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
  • 2 ճաշի գդալ մայոնեզ,
  • աղ,
  • սև պղպեղ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել և առանց ձեթ տապակել չոր թավայի մեջ: Հենց սնկի միջի հեղուկը դուրս գա, մի փոքր ձեթ և կտրատված սոխ ավելացնել ու միասին տապակել: Զանգվածը տապակելիս համեմել աղով և պղպեղով:

Տապակված սունկը թողնել, որ հովանա:

Կտրատել վարունգը, խաշված հավը և խաշված ձուն:

Խորը ամանի մեջ միավորել վարունգը, հավը և ձուն, տապակված սունկը, եգիպտացորենը, մայոնեզը և լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում