Բաղադրիչներ
700 գ հավի խաշած լյարդ
2 խաշած գազար
3 մարինացված վարունգ
130 գ պանիր
5 խաշած ձու
2 ատամիկ սխտոր
աղ
Զարդարելու համար`
1 ձիթապտուղ
մայոնեզ
բազուկի հյութ
2 սալորաչիր
ֆունչոզա
Պատրաստման եղանակը
Հավի լյարդը, գազարը, վարունգը մանր կտրատել
Ավելացնել ձվի դեղնուց, քերած պանիր, ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել
Մատուցվող ափսեի մեջ ստացված զանգվածով նապաստակի տեսք ստանալ, մայոնեզ քսել
Պատել մանր քերիչով անցկացրած ձվի սպիտակուցով
Սալորաչիրը կիսել: Ձիթապտուղը կիսել, շրջանաձև կտրել, դնել սալորաչրի կենտրոնում և դրա չափով փոսիկ անել սալորաչրի վրա
Ստացված ձևը դնել աղցանի վրա որպես աչքեր և մի քիչ ձեթ քսել ձիթապտղի վրա
Սալորաչիրը բարակ կտրատել և դնչի ձև տալ: 1 թ/գ բազուկի հյութը խառնել 0,5 թ/գ մայոնեզի հետ և ներկել նապաստակի քիթը )))
Ֆունչոզան դնել որպես բեղիկներ
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ