Բաղադրությունը
- ելակ,
- բանան,
- կաթ (ըմպելի յոգուրտ կամ կեֆիր),
- 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ (ըստ ցանկության),
- խուրմա (ըստ ցանկության),
- մեղր, շաքարավազ (ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը
Խուրման լվանալ սառը ջրով, իսկ հետո վրան տաք ջուր լցնել, և կորիզները հանել:
Բանանը և ելակը կտրատել և լցնել էլեկտրական հարիչի տարայի մեջ, ավելացնել խուրման, կաթը (մոտ տարայի կեսի չափով), վարսակի փաթիլները և հարել:
Բարի ախորժակ