Բաղադրիչներ
150 գ բոված գետնանուշ
8 հատ թխվածքաբլիթ
3 ճ/գ մեղր
150 գ շոկոլադ
Պատրաստման եղանակը
Գետնանուշն ու թխվածքաբլիթը բլենդերով մանրացնել, խառնել իրար, ավելացնել մեղր և լավ խառնել (պետք է ստացվի կպչուն զանգված)

Շոկոլադը հալեցնել, 1-ական թ/գ լցնել սիլիկոնե ձևի մեջ, թողնել սառնարանում այնքան, մինչև լավ սառչի

Ավելացնել գետնանուշով զանգվածը, գդալի օգնությամբ լավ ամրացնել, ապա ավելացնել մնացած շոկոլադը և թողնել սառանարանում, այնքան, մինչև սառչի

Հանել սլիլիկոնե ձևից, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ