Բաղադրությունը
- 800 գ կարտոֆիլ,
- 15-20 գ պարմեզան,
- աղ,
- սև պղպեղ,
- 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ (պապրիկա),
- 0.5 թեյի գդալ սխտորի փոշի,
- 0.5 թեյի գդալ չորացրած ռեհան,
- մաղադանոս,
- 1 թեյի գդալ ուրց,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մեծ խորանարդներով կտրատել և լվանալ:
Թավայի մեջ ձեթ լցնել, թավան տաքացնել, և տապակել կարտոֆիլը:
Երբ արդեն կարտոֆիլը կկարմրի, ավելացնել համեմունքները՝ աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ուրց, սխտորի փոշի, չորացրած համեմ:
Այս վիճակով ևս կարելի է համտեսել կարտոֆիլը:
Բայց, տապակված կարտոֆիլը լցնել ջեռոցի ձևամանի մեջ, վրան քերված պարմեզան շաղ տալ, և եփել ջեռոցում մոտ 5 րոպե 180 ջերմաստիճանում: Վերջում վրան կտրատած մաղադանոս լցնել:
Բարի ախորժակ