Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
5-7 ատամիկ սխտոր
3 նրբերշիկ
700 գ աղացած միս
4 փոքր լոլիկ
2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 թ/գ օրեգանո
250 մլ գարեջուր
10 ձվի դեղնուց
400 գ ալյուր
մաղադանոս
200 գ պանիր Ռիկոտտա + 1 ձու
150 գ Չեդեր պանիր
100 գ Պարմեզան պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել մանրացրած սխտոր, թողնել ևս 1 րոպե

Ավելացնել նրբերշիկները, աղացած միսը, աղ, սև պղպեղ, թողնել 5-7 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, կարմիր քաղցր պղպեղ, օրեգանո, գարեջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10-12 րոպե

Ձվի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել
Դեղնուցներին ավելացնել ալյուր, աղ, խառնել և խմոր հունցել


Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 10 րոպե։ Բաժանել 4 հավասար մասերի, գրտնակել

Մաղադանոսը մանրացնել, ավելացնել պանիր Ռիկոտտա, 1 ձու և լավ խառնել

Առանձին թավայի մեջ 1 շերտ տապակած միս դնել

Ավելացնել խմորի 1 շերտ, ապա պանրային սոուսը

Եվս 1 անգամ ավելացնել տապակած միս, քերած Չեդեր պանիր, ապա Պարմեզան, դարձյալ խմորի շերտ և նույն հաջորդականությամբ շարունակել

Ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 30 րոպե կամ դնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ