Եթե տարբերվող, ապա հենց ա՛յս աղցանը` հարուստ համային և գունային գամմայով: Աղցան «Սինթեզ»

Բաղադրիչներ

300 գ հավի կրծքամիս

աղ, սև պղպեղ, խմելի-սունելի

1 ճ/գ սոյայի սոուս

2 խաշած ձու

2 խնձոր

2 ճ/գ կիտրոնի հյութ

2 մանդարին

2 ճ/գ մայոնեզ

հազարի տերև

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել խմելի-սունելի, սոյայի սոուս, լավ խառնել և տապակել կամ պատրաստել ջեռոցում: Խորանարդաձև կտրատել

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձվի սպիտակուց, մանդարին

Խնձորը կեղևազրկել, խորանարդաձև կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Մատուցվող ափսեի մեջ հազարի տերևներ դնել, լցնել աղցանը, զարդարել ձվի դեղնուցով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում