Բաղադրիչներ
1 կգ խոզի փափկամիս
800 գ կարտոֆիլ
300 գ սոխ
3 ատամիկ սխտոր
կծու պղպեղ
համեմ
աղ, սև պղպեղ
նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Միսը կտրատել միջին մեծությամբ, 15-ական րոպե տապակել միջին ջերմության վրա՝ 2 կողմից

Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, 20 րոպե տապակել

Ավելացնել տապակած միսը, կիսալուսնաձև կտրատած սոխը, մանրացրած սխտորը, աղ, սև պղպեղ, կծու պղպեղ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 5 րոպե

Ավելացնել մանրացրած համեմ, նռան հատիկներ և մատուցել )))

Բարի ախորժակ