Եթե նախաճաշ, ապա հենց այսպիսին` հացով նախուտեստ` ջեռոցում

Բաղադրիչներ

500 գ հաց

300 մլ կաթ

2 ձու

աղ

սև պղպեղ

30 գ պաքսիմատ

100 գ երշիկ

100 գ պանիր

70 գ ձիթապտուղ

100 գ լոլիկ

մաղադանոս

Կաղապարի չափը – 22 * 8 սմ

Պատրաստման եղանակը

Հացը կտրատել, ավելացնել կաթ և լավ ճզմել

Ավելացնել պաքսիմատ, աղ, սև պղպեղ, ձու և լավ խառնել

Ավելացնել մանր կտրատած երշիկ, լոլիկ, պանիր և ձիթապտուղ (առանց կտրատելու), մաղադանոս և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձեթ կամ կարագ քսել, ստացված զանգվածը տեղափոխել նրա մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում