Բաղադրիչներ
4 պղպեղ
մաղադանոս
2 ատամիկ սխտոր
4 ճ/գ պարմեզան պանիր
6 ճ/գ պաքսիմատ
1 լոլիկ
100 մլ ձիթայուղ
100 գ մոցարելլա պանիր
1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Մաղադանոսը մանրացնել, ավելացնել պարմեզան պանիր, պաքսիմատ, 100 մլ ձիթայուղ, ջուր, խորանարդաձև կտրատած լոլիկ, ճզմած սխտոր և լավ խառնել
Պղպեղները երկարությամբ կիսել, լցոնել ստացված զանգվածով, ընթացքում ավելացնել մոցարելլա պանիր
Ավելացնել ձիթայուղ և դնել 220°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ