Բաղադրիչներ
2 ձու
120 գ շաքարավազ
4 գ վանիլային շաքարավազ
100 մլ ձեթ
50 մլ կաթ
170 գ ալյուր
8 գ փխրեցուցիչ
Խմորի 2-րդ մասի համար՝
150 գ սերուցքային պանիր
4 գ վանիլային շաքարավազ
10 գ շաքարավազ
7 գ եգիպտացորենի օսլա
1 ձու
Կաղապարի չափը 28 սմ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարվազ, լավ հարել՝ ընթացքում ավելացնելով ձեթ, կաթ

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ դնել, լցնել ստացված խմորը և թողնել մի կողմ

Սերուցքային պանրին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, եգիպտացորենի օսլա, ձու և լավ խառնել

Լցնել խոհանոցային պարկի մեջ և խորանարդաձև լցնել խմորի վրա։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ