Բաղադրիչներ
6 հատ դդմիկ
1 կապ սամիթ
3 ձու
5 ճ/գ ալյուր
աղ
սև պղպեղ
4 հատ լոլիկ
200 գ մայոնեզ
4 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Դդմիկն անցկացնել քերիչով, ավելացնել աղ, թողնել 10 րոպե, ապա ճզմել` հեռացնելով ավելորդ հեղուկը
Ավելացնել մանրացրած սամիթ, 3 ձու, սև պղպեղ և լավ խառնել
Մաս-մաս ավելացնել ալյուր և լավ խառնել
Լցնել թավայի ամբողջ մակերեսի վրա և 2 կողմից տապակել
Մայոնեզին ավելացնել մանրացրած սխտոր, քսել առաջին շերտի վրա
Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ, դնել 2-րդ շերտը և այսպես շարունակ (կարելի է լոլիկի հետ ավելացնել նաև տապակած գազար)
20 րոպե թողեք սառնարանում և մատուցեք )))
Բարի ախորժակ