Ե՛վ արագ, և՛ գեղեցիկ, և՛ նրբահամ աղցան, որը տոնական տրամադրություն կհաղորդի ձեր ընթրիքի սեղանին: Հավի կրծքամսով աղցան

Բաղադրիչներ

3 խաշած ձու

1 մարինացված վարունգ

100 գ պանիր

կանաչ սոխ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

500 գ հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

2 ճ/գ մայոնեզ

հավի մսի համար նախատեսված համեմունք

100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Ձուն, վարունգը խորանարդաձև կտրատել

Ավելացնել քերած պանիր, մանրացրած կանաչ սոխ, մայոնեզ և լավ խառնել

Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, հավի համեմունքով և 2 կողմից տապակել

Ավելացնել 100 մլ ջուր (եթե թավայի մեջ ձեթ կա` թափել), ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե

Խորանարդաձև կտրատել, նորից լցնել նույն թավայի մեջ և ևս 3 րոպե տապակել

Մատուցվող ափսեյի կենտրոնում լցնել աղցանը, կողային հատվածներին ավելացնել տապակած միսն ու մանրացրած կանաչ սոխը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում