Բաղադրիչներ
200 գ ֆունչոզա
1 գազար
½ դեղին պղպեղ
½ կարմիր պղպեղ
4 ատամիկ սխտոր
200 գ թարմ վարունգ
համեմ, կանաչ սոխ
2 ճ/գ սոյայի սոուս
1 թ/գ չիլի պղպեղ
1 թ/գ սև պղպեղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ շաքարավազ
1 ճ/գ խնձորի քացախ
250 գ տավարի միս + 1 ճ/գ սոյայի սոուս
1 ձվի սպիտակուց
1 թ/գ եգիպտացորենի օսլա
սև պղպես
Պատրաստման եղանակը
Տավարի միսը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել 1 ձվի սպիտակուց, լավ խառնել, ավելացնել եգիպտացորենի օսլա, սև պղպեղ, սոյայի սոուս, լավ խառնել և թողնել 15 րոպե
Միսը տապակել ուժեղ կրակի վրա, մինչև պատրսատ լիները
Գազարը, պղպեղները միջին երկարությամբ կտրատել, տապակել ուժեղ կրակի վրա և թողնել 2 րոպե
Ավելացնել չիլի պղպեղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, շաքարավազ, մանր կտրատած սխտոր, թողնել ևս 3-4 րոպե և վերցնել կրակից
Ավելացնել տապակած մսին, ավելացնել նաև մանրացրած համեմ, կանաչ սոխ, միջին երկարությամբ կտրատած սոխ, լավ խառնել
Ֆունչոզան 10-15 րոպե թողնել եռման ջրի մեջ, ապա ջրքամել և ավելացնել աղցանին: Ավելացնել սոյայի սոուս, խնձորի քացախ, լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ