Դուք սա կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում: Շոկոլադապատ թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ

3 ձու

100 գ շաքարավազ

աղ

1 կիտրոնի կեղև

125 մլ ձեթ

2 ճ/գ եգիպտացորենի օսլա

320 գ ալյուր

5 գ փխրեցուցիչ

100 գ մուգ շոկոլադ

նուշ

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, լավ խառնել, ավելացնել կիտրոնի կեղևի քերուկ, ձեթ և լավ խառնել

Ավելացնել եգիպտացորենի օսլա, խառնել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ստացված խմորից գնդիկներ ձևել, շարել տապակի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Շոկոլադը հալեցնել, բլիթների մի մասը ընկղմել նրա մեջ, մանրացրած նուշ ցանել

Զարդարել շոկոլադով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում