Դուք չեք զղջա, եթե տոնական սեղանին պատրաստեք հենց ա՛յս աղցանը` այն չափազանց գեղեցիկ է և համեղ: Աղցան «Նռան հատիկ»

Բաղադրիչներ

5-6 միջին մեծության խաշած բազուկ

3 խաշած կարտոֆիլ

3 խաշած ձու

2 խաշած գազար

3 միջին մեծության նուռ

50 գ ընկույզ

200 գ հավի խաշած կամ տապակած միս

300 գ մայոնեզ

աղ

սև պղպեդ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, համեմել աղով, սև պղպեղով, մի մասը լցնել տարայի մեջ և մայոնեզ ավելացնել

Ավելացնել խորանարդաձև կտրատած հավի միս, մայոնեզ

Ավելացնել քերած գազար, աղ, սև պղպեղ, մայոնեզ

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մայոնեզ, բազուկ, աղ, սև պղպեղ

Ավելացնել մայոնեզ, նռան հատիկներ, մանրացրած ընկույզ և նույն հաջորդականությամբ դնել ևս 1 շերտ

2-րդ շերտի բազուկն ավելացնելուց հետո մայոնեզ քսել, լավ տարածել, ձևավորել նռան հատիկներով, սամիթով, 30 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում