Դուք կսիրահարվեք այս քաղցրավենիքին` այնքան գեղեցիկ, փափուկ և նրբահամ են ստացվում: Կաթնաշոռային միջուկով կեկսեր

Բաղադրիչներ

Խմորի համար`

2 ձու

90 գ շաքարավազ

1 պտղունց աղ

1 պտղունց վանիլին

40 մլ կաթ

130 գ ալյուր

20 գ օսլա

50 մլ ձեթ

1 թ/գ փխրեցուցիչ

Միջուկի համար`

220 գ կաթնաշոռ

60 գ շաքարի փոշի

1 ձվի դեղնուց

1 թ/գ ալյուր

1 թ/գ օսլա

Հատապտուղ` ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է խոր տարայի մեջ լցնել կաթնաշոռ, ձվի դեղնուց, շաքարի փոշի, օսլա, ալյուր և լավ խառնել

Լցնել խոհարարական պարկի մեջ և դնել սառնարանում

Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 2 ձվին ավելացնել շաքարավազ, աղ, վանիլին և 4 րոպե հարել: Ավելացնել ձեթ, կաթ և շարունակել հարել

Ավելացնել օսլա, փխրեցուցիչ, ալյուր` մաս-մաս և հարել

Ստացված խմորից 1-ական ճ/գ լցնել կեկսերի ձևի մեջ, դնել 1-ական հատիկ ցանկացած հատապտուղ, ավելացնել միջուկի համար պատրաստած զանգվածը և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10 րոպե, ապա տաքությունն իջեցնել 180°С-ի և թողնել ևս 10 րոպե

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում