Դիմակայելն անհնար է` շատ համեղ է և ախորժելի: Հավի կրծքամսով նախուտեստ

Բաղադրիչներ

3 հավի կրծքամիս

100 գ թթվասեր

30 մլ սոյայի սոուս

1 ճ/գ մանանեխ

2-3 ատամիկ սխտոր

աղ

սև և կարմիր պղպեղներ

1 ձու

3 ճ/գ ալյուր

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բաժանել միջին մեծության կտորների

Ավելացնել թթվասեր, սոյայի սոուս, մանանեխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, մանրացրած սխտոր, ձու և լավ խառնել

Թողնել 30 րոպե սենյակային ջերմաստիճանում կամ 2 ժամ սառնարանում

Այնուհետև ավելացնել ալյուր և լավ խառնել

Տապակել 2 կողմից միջին ջերմության վրա

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում