Դժվար կլինի հագենալ մեկ բաժնով` անընդհատ ուտել է տալիս: Սալորաչրով աղցան

Բաղադրիչներ

2-3 թարմ վարունգ

300 գ խոզապուխտ (կարելի է փոխարինել հավի կրծքամսով)

3-4 խաշած ձու

2 գլուխ միջին մեծության սոխ

200 գ սալորաչիր

300 գ պանիր

Սոխը մարինացնելու համար`

1 թ/գ շաքարավազ

1 թ/գ աղ

1 ճ/գ 6-9% քացախ

եռման ջուր

կաղապարի չափը – 30*22 սմ

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատել ըստ ճաշակի, ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, եռման ջուր՝ այնքան, որ ծածկի սոխը, լավ խառնել և 15-20 րոպե թողնել

Վարունգը միջին երկարությամբ կտրատել, լցնել կաղապարի մեջ, մայոնեզ քսել

Ավելացնել նույն մեծությամբ կտրատած խոզապուխտ կամ հավի խաշած կրծքամիս և մայոնեզ քսել

Սոխը ջրքամել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, աղ, սև պղպեղ, մայոնեզ

Ավելացնել խորանարդաձև կտրատած սալորաչիր և մայոնեզ քսել

Ավելացնել քերած պանիր, ծածկել սննդային պոլիէթիլենով և 40 րոպե թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում