Դեռ չե՞ք փորձել դդմիկն այս բաղադրատոմսով` շտապեք պատրաստել և սիրելիներին համեղ ընթրիք մատուցել: Լցոնած դդմիկ

Բաղադրիչներ

2 դդմիկ

2 խաշած կարտոֆիլ

40 գ պարմեզան պանիր

50 գ պաքսիմատ

պանիր մոցարելլա

1 ձու

մաղադանոս

աղ

սև պղպեղ

սխտորի փոշի

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Դդմիկնորը երկարությամբ բաժանել 2 մասի, կտրվածքներ անել, պատել ձիթայուղով, համեմել աղով, սև պղպեղով

Շրջել հակառակ կողմի վրա և 15-18 րոպե դնել 180°С տաքացրած ջեռոցում

Միջուկները հանել, ավելացնել խաշած և ճզմած կարտոֆիլին

Ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, պաքսիմատ, պարմեզան պանիր, քերած պանիր և լավ խառնել: Լցոնել դդմիկների մեջ, մեկ շերտ մոցարելլա կամ այլ տեսակի հալվող պանիր դնել և ևս մեկ շերտ կարտոֆիլ

Պատել ձիթայուղով, պարմեզան պանիր ավելացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում