Դեռ չե՞ս փորձել այս հայտնի խմորեղենը, ուրեմն շտապիր օգտվել պատրաստման ամենապարզ և մատչելի բաղադրատոմսից։ Գազարով տորթ

Բաղադրիչներ

150 գ չամիչ

150 գ ընկույզ

350 գ ալյուր

2 թ/գ փխրեցուցիչ

2 թ/գ դարչին

1/2 թ/գ մանրացրած կոճապղպեղ

1/2 թ/գ վանիլային շաքարավազ

1/4 թ/գ աղ

4 ձու

250 մլ ձեթ

250 գ շաքարավազ

500 գ քերած գազար

Կրեմի պատրաստման համար՝

350 գ թթվասեր

200 գ շաքարավազ

600 գ սերուցքային պանիր

Կաղապարի չափը՝ 25 սմ

Պատրաստման եղանակը

Չամիչը 15 րոպե թողնել եռման ջրի մեջ, ապա չորացնել

Ընկույզը մի քանի րոպե բովել

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, դարչին, մանրացրած կոճապղպեղ, վանիլային շաքարավազ, աղ և լավ խառնել

4 ձվերին ավելացնել ձեթ, շաքարավազ և լավ խառնել։ Ավելացնել ալյուր և լավ հարել

Քերած գազարին ավելացնել ընկույզ, չամիչ և լավ խառնել

Ստացված խառնուրդը ավելացնել խմորին և լավ հարել։ Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը և դնել 170°С տաքացրած ջեռոցում 50-60

Թթվասերին ավելացնել շաքարավազ, հարել, ավելացնել սերուցքային պանիր, հարել

Բիսկվիթի վերևի մասը կտրել, մանրացնել և թողնել մի կողմ։ Բիսկվիթը կիսել 2 շերտի։ 1-ին շերտի վրա թթվասերային կրեմ լցնել, դնել 2-րդ շերտը՝ հակառակ ուղղությամբ, լցնել կրեմի 2-րդ մասը

Ամբողջ տորթը պատել կրեմով, ավելացնել մանրացրած բիսկվիթը և 2 ժամ դնել սառնարանում

Կարող եք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում