Բաղադրիչներ
300 գ աալյուր
Աղ
5 գ վանիլային շաքարավազ
200 մլ կաթ
30 գ շաքարավազ
7 գ խմորիչ
1 ձու
30 գ հալեցրած կարագ
Կրեմի համար՝
60 գ շաքարավազ
1 ձու
30 գ եգիպտացորենի օսլա
300 մլ տաք կաթ
5 գ վանիլային շաքարավազ
20 գ կարագ
60 գ մանրացրած շոկոլադ
1 ձվի դեղնուց + 1 ճ/գ կաթ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել մի պտղունց աղ, վանիլային շաքարավազ
Կաթին ավելացնել շաքարավազ, խմորիչ, խառնել, ծածկել, 15 րոպե թողնել, ապա ավելացնել ալյուրին

Ավելացնել 1 ձու, հալեցրած կարագ, խմոր հունցել, ծածկել և 45 րոպե թողնել

Խմորը բաժանել 2 մասի, ուղղանկյունաձև գրտնակել

Շաքարավազին ավելացնել ձու, եգիպտացորենի օսլա, 100 մլ կաթ և լավ խառնել
Ավելացնել մնացած 200 մլ կաթն ու դնել կրակին։ Խառնեկով եփել այնքան, մինչև թանձրանա

Վերցնել կրակից, ավելացնել վանիլային շաքարավազ, կարագ և լավ խառնել
Ստացված կրեմը լայնությամբ լցնել խմորի շերտի կետրոնական մասում, ավելացնել մանրացրած շոկոլադ և 2 կողմից ամրացնել

Բաժանել մասերի, ծածկել և 20 րոպե թողնել։ 1 ձվի դեղնուցին ավելացնել 1 ճ/գ կաթ, լավ խառնել, քսել բլիթներին և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ