Բաղադրիչներ
2 կտոր հաց
100 մլ կաթ
600 գ աղացած միս
1 գլուխ սոխ
համեմ
1 թ/գ սխտորի փոշի
աղ
սև պղպեղ
3 կարտոֆիլ
120 գ պանիր
3 ճ/գ կետչուպ կամ տոմատի սոուս
Պատրաստման եղանակը
Հացը կտրատել, ավելացնել կաթ և թողնել 5 րոպե
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, համեմ, սխտորի փոշի, աղ, սև պղպեղ, կաթով թրջած հացը և լավ խառնել
Շրջանաձև կոտլետներ ձևել և շարել ջեռոցի տապակի մեջ
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել` հեռացնելով ավելարդ հեղուկը և ավելացնել կոտլետներին
Ավելացնել աղ, սև պղպեղ, կետչուպ կամ տոմատի սոուս, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Զարդարեք համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ