Դեռ մտածում եք ի՞նչ պատրաստել ճաշին։ Մենք շտապում ենք օգնել ձեզ՝ առաջարկելով այս թեթև, օգտակար և շատ համեղ բաղադրատոմսը։ Տապակած դդում

Բաղադրիչներ

500 գ դդում

սամիթ

3 ատամիկ սխտոր

180 գ թթվասեր

աղ

սև և կարմիր պղպեղներ

30 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Դդումը խորանարդաձև կտրատել, տապակել միջին ջերմության կրակի վրա

Սամիթն ու սխտորը մանրացնել, ավելացնել թթվասեր, 1/2 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել։ Ավելացնել ջուր, լավ խառնել

Ավելացնել դդումին, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում