Դդմիկով ռուլետ

Անչափ համեղ և սննդարար ուտեստ:
Բաղադրիչներ
- 500 գ դդմիկ
- 3 հատ ձու
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 3-4 ճաշի գդալ ալյուր
- աղ
- սև պղպեղ
Միջուկ
- 2 հատ հալած պանիր
- 2-3 ատամիկ սխտոր
- 3-4 ճաշի գդալ թթվասեր
- 2 հատ լոլիկ
- 1 հատ պղպեղ
- սամիթ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը անցկացնել քերիչով, թողնել քամվի:
- Ձուն հարել, ավելացնել աղ և սև պղպեղ:
- Քերած դդմիկը լավ քամել, և խառնել հարած ձվին:
- Ավելացնել թթվասերը, ալյուրը, և լավ խառնել:


- Յուղաթղթի վրա քսել բուսայուղ, դդմիկի խառնուրդը հավասարչափ լցնել, թխել 180°C տաքությամբ 10-15 րոպե:

Միջուկ
- Հալած պանրրին ավելացնել թթվասերը, և լավ խառնել:

- Սամիթը մանր կտրատել:
- Լոլիկը և պղպեղը կտրատել:

- Պանրային սուսը հավասարաչափ քսել թխված շերտին:

- Սամիթը ցանել շերտի վրա:
- Լոլիկը և պղպեղը շարել շերտի վրա, և ոլորել:



Բարի ախորժակ:
