Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Դդմիկով ուտեստի պատրաստման նոր բաղադրատոմս, որը այլևս չեք մոռանա

Դդմիկով ուտեստ
Ախորժելի և անուշահամ դդմիկով ուտեստ:

Բաղադրիչներ

  • 2 հատ դդմիկ
  • 60 գ պանիր
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • սխտորի փոշի
  • սև պղպեղ
  • աղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը մանր կտրատել:
  • Բուսայուղը թավայի մեջ տաքացնել, ավելացնել սխտրոի փոշին, սև պղպեղը, աղը:
  • Կտրատված դդմիկները տապակել:
  • Կարմրելուց հետո ավելացնել թթվասերը, լավ խառնել՝ մինչև հալչի ամբողջությամբ:
  • Ավելացնել քերած պանիրը, և լավ խառնել:
Բարի ախորժակ: