Դդմիկով նախուտեստ
 
 
 

Բաղադրիչներ
- 2-3 հատ դդմիկ
 - 200 գ պանիր
 - 2 հատ գազար
 - 2 ճաշի գդալ մայոնեզ
 - 2-3 ատամիկ սխտոր
 - սամիթ
 - աղ
 - սև պղպեղ
 - կարմիր պղպեղ
 - ձեթ (տապակելուհամար)
 
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը շրջաններով կտրատել և տապակել:
 
2 Միջուկը պատրաստելու համար սամիթը մանր կտրատել, գազարը և պանիրը քերիչով անցկացնել: Այս ամենը խառնել, ավելացնել ճզմված սխտոր, մայոնեզ, աղ, սև և կարմիր պղպեղ:
 
3 Դդմիկի մեկ շերտի վրա միջուկից լցնել, և վրան մեկ այլ դդմիկ դնել:
 
Բարի ախորժակ
              Կիսվել Facebook-ում