Դդմիկով կրեմ-ապուր

Այս բանջարեղենային կրեմ-ապուրը համեղ է և օգտակար:
Բաղադրիչներ
- 1 հատ դդմիկ
- 2 հատ կարտոֆիլ
- 2 հատ գազար
- 1 հատ սոխ
- 0.5 թեյի գդալ աղ
- 500 մլ ջուր
- 50 մլ սերուցք
- հաց
- 1 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ ձեթ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը, գազարըև սոխը խաշել՝ համեմելով աղով: Թողնել, որ ջուրը եռա:

2 Հենց ջուրը սկսի եռալ,ավելացնել կտրատված դդմիկը, և բանջարեղենները եփել մինչև պատրաստի լինելը:

3 Այդ ընթացքում պատրաստել սխտորով հացը: Դրա համար ձեթը և ճզմված սխտորը խառնել, քսել հացի վրա, և հացը կտորների բաժանել:

4 Հացի կտորները 15-20 րոպե եփել ջեռոցում:
5 Երբ բանջարեղենները պատրաստ կլինեն, դրանք արգանակի հետ միասին բլենդերով հարել:

6 Վերջում ավելացնել սերուցքը և ևս մի քանի րոպե հարել:

7 Կրեմ ապուրը մատուցել հացով, իսկ ցանկության դեպքում վրան կանաչի շաղ տալ:

Բարի ախորժակ