Բաղադրիչներ
2 հատ դդմիկ
6 ատամիկ սխտոր
սամիթ
մաղադանոս
սև և կարմիր պղպեղներ
35 մլ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Դդմիկները շրջանաձև կտրատել, 2 կողմից համեմել աղով և թողնել 30 րոպե
Սննդային թղթի օգնությամբ չորացնել
Համեմել սև և կարմիր պղպեղներով, 2 կողմից տապակել ձիթայուղով
Սխտորը մանրացնել, ավելացնել մանրացրած մաղադանոս, սամիթ, 2 պտղունց աղ և ճզմելով լավ խառնել
30 վայրկյան տապակել նույն թավայի մեջ
Լցնել դդմիկների վրա և մատուցել)))
Բարի ախորժակ