Դարձրեք ձեր սիրելիների օրն ավելի համեղ և հաճելի` պատրաստելով այս փափուկ, նրբահամ և գեղեցիկ տորթ «Մարսը»

Բաղադրիչներ

Խմորի համար`

2 ձու

100 գ շաքարավազ

8 գ օսլա

5 գ վանիլին

10 գ փխրեցուցիչ

100 գ ալյուր

2 ճ/գ կակաո

Շոկոլադե մուսի համար`

100 գ մուգ շոկոլադ

100 գ կաթնային շոկոլադ

350 մլ 33 % սերուցք

2 թ/գ ժելատին

100 մլ ջուր

Կարամելի համար`

150 գ շաքարավազ

160 գ 33 %  սերուցք + 1 ճ/գ արևածաղկի ձեթ

125 գ կարագ

աղ

Ջնարակի համար`

100 գ մուգ շոկոլադ

70 մլ 33 % սերուցք

Կաղապարի չափը` 26 սմ

Պատրաստման եղանակը

Կարամելի համար 150 գ շաքարավազ լցնել կաթսայի մեջ, դնել թույլ կրակի վրա: Հենց հալչի` ավելացնել 160 գ սենյակային ջերմաստիճանի սերուցք, 125 գ կարագ, մի պտղունց աղ, լավ խառնել, ծածկել և թողնել մի կողմ

Խմորի համար 2 ձու կոտրել, ավելացնել 100 գ շաքարավազ և հարիչով հարել

100 գ ալյուրին ավելացնել 2 ճ/գ կակաո, 1 ճ/գ օսլա, վանիլին, 1 թ/գ փխրեցուցիչ,  մաս-մաս ավելացնել ձվին և հարել

Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե: Հանել, թողնել հովանա

Շոկոլադե մուսի համար առանձին տարայի մեջ 100 մլ ջրում 2 թ/գ ժելատին լցնել, թողնել

Առանձին, թույլ արագությամբ հարել 350 մլ սառը սերուցք, այնուհետև աստիճանաբար բարձրացնել արագության աստիճանը

Մուգ և կաթնային շոկոլադները կտրատել, ավելացնել 100 մլ սերուցք, դնել կամ միկրոալիքային վառարանում, կամ հալեցնել գոլորշու վրա, նույն կերպ հալեցնել նաև ժելատինը, ավելացնել հարած սերուցքին և շարունակել հարել:

Ջնարակի համար 70 մլ սերուցքին ավելացնել 100 գ մուգ շոկոլադ և հալեցնել

Տորթը հավաքելու ժամանակն է:

Խմորին ավելացնել արդեն պատրաստ շոկոլադե մուսը, հավասարապես տարածել, ավելացնել կարամելը և ջնարակը

2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում