Դարձրեք առավոտն էլ ավելի էներգետիկ և տրամադրող այս համեղ, գեղեցիկ և հագեցնող նախաճաշի հետ: Կարտոֆիլով ձվածեղ

Բաղադրիչներ

2 հատ խաշած կարտոֆիլ

1 գլուխ սոխ

ձիթայուղ

4 հատ նրբերշիկ

4 հատ փոքր թթու վարունգ

3 ձու + 1/3 թ/գ աղ, սև պղպեղ

մաղադանոս

1 ճ/գ թթվասեր

50 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել ձիթայուղով

Ավելացնել շրջանաձև կտրատած նրբերշիկն ու թթու վարունգը, տապակել մի քանի րոպե և վերցնել կրակից

Նույն թավայի մեջ 2 կողմից տապակել շրջանաձև կտրատած խաշած կարտոֆիլը

Թվայի կենտրոնը բացել, լցնել տապակած նրբերշիկը

Ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, թթվասեր և լավ խառնել

Ավելացնել ընդհանուր տապակին

Ավելացնել քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե

Նախաճաշելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում