Պղպեղով և մսով աղցան
Բաղադրիչներ
1 հատ սոխ
1 հատ քաղցր պղպեղ
3 հատ վարունգ
2-3 ատամիկ սխտոր
1/5 հատ կիտրոնի հյութ
200 գ տավարի փափկամիս
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կիսալուսնաձ կտրատել, վրան լցնել եռացրած ջուր, թողնել մի քիչ փափկի:
Տավարի փափկամիսը մանր կտրատել, համեմել, և տապակել բուսայուղի մեջ:
Վարունգը մանր երկարությամբ կտրատել:
Սխտորը մանր կտրատել:
Ավելացնել կիտրոնի թարմ քամած հյութը:
Պղպեղը մանր կտրատել, ավելացնել աղցանին:
Ավելացնել տապակած տավարի փափկամիսը:
Սոխը քամել, և ավելացնել աղցանին:
Լավ խառնել, և մատուցել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: