Եգիպտացորենով աղցան
Թեթև և առողջարար աղցան Ձեր ամառային սեղաններին:
Բաղադրիչներ
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 2 հատ վարունգ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 3 հատ լոլիկ
- 0.5 հատ սոխ
- մաղադանոս
- 3 ճաշի գդալ ձիթայուղ
- 1-2 թեյի գդալ լիմոնի հյութ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանրացնել:
2 Լոլիկը մանր կտրատել:
3 Վարունգը մանր կտրատել:
4 Պղպեղը մանրացնել:
5 Մաղադանոսը մանրացնել, և ավելացնել կտրատված զանգվածին:
6 Ավելացնել նաև պահածոյացված եգիպտացորենը:
7 Բուսայուղի մեջ ավելացնել սև պղպեղ, լավ խառնել, և ավելացնել աղցանին:
Բարի ախորժակ: