Գունեղ, գեղեցիկ, տրամադրող և բավականին հեշտ պատրաստվող նախուտեստ «Սունկ»

Բաղադրիչներ

6 խաշած ձու

6 լոլիկ

70 գ քերած պանիր

1 ատամիկ սխտոր

1-2 ճ/գ մայոնեզ

հազարի տերևներ

Պատրաստման եղանակը

Լոլիկների միջուկները հանել այնպես, որ լոլիկները չվնասվեն

Ձվերի լայն հատվացից մի փոքր կտրել, դեղնուցը զգուշությամբ առանձնացնել, որպեսզի սպիտակուցները չվնասվեն

Քերած պանիրն ու ձվերի դեղնուցները խառնել իրար, ավելացնել ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել

Մատուցվող ափսեյի մեջ հազարի տերևներ փռել, ձվերի սպիտակուցները լցոնել միջուկով, շարել հազարների վրա

Լոլիկները լցոնել միջուկով (մի փոքր փոսիկ թողնել), դնել ձվերի վրա

Զարդարեք մայոնեզով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում