Գույնզգույն և տարբերվող աղցան

Բաղադրությունը

  • 700 գ վարունգ,
  • աղ,
  • 1 հատ գազար,
  • կանաչ սոխ,
  • 3-4 ատամիկ սխտոր,
  • 50 մլ ձեթ,
  • 1 ճաշի գդալ պապրիկա (աղացած կարմիր պղպեղ),
  • 1 ճաշի գդալ քացախ (9%),
  • 2 ճաշի գդալ սոյայի սոուս,
  • չիլի պղպեղ (ըստ ցանկության):

Պատրաստման եղանակը

Վարունգը կտրատել:

Գազարի կեղևը մաքրել և քերիչով անցկացնել:

Կանաչ սոխը կտրատել:

Սխտորը ճզմել կամ մանր կտրատել:

Միավորել այս բոլոր բաղադրիչները:

Այնուհետև կտրատել կծու պղպեղը:

50 մլ ձեթը տաքացնել, հենց տաքանա, դրա մեջ ավելացնել պապրիկան և կծու չիլի պղպեղները, լավ խառնել ու միանգամից ավելացնել մյուս կտրատված բաղադրիչների վրա:

Համեմել աղով, վրան սոյայի սոուս ու քացախ լցնել, լավ խառնել ու մի քանի ժամ դնել սառնարանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում