Բաղադրիչներ
300 գ տավարի միս
1 ճ/գ սոյայի սոուս
4 բուլղարական պղպեղ
1 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
2 վարունգ
2 լոլիկ
համեմ
կանաչ սոխ
100 մլ ձեթ
1 ճ/գ սոյաի սոուս
1 թ/գ 10% քացախ
աղ
սև և կարմիր պղպեղներ
համեմի աղացած սերմ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը միջին մեծությամբ, բարակ կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, 1 ճ/գ սոյայի սոուս, լավ խառնել և թողնել 30 րոպե
Լավ տապակել, ծածկել կափարիչն ու թողնել 12-15 րոպե
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, մանրացրած սխտոր, լավ խառնել, թողնել 3 րոպե, ավելացնել եռանկյունաձև կտրատած պղպեղ, թողնել 2 րոպե և վերցնել կրակից
Վարունգը, լոլիկը եռանկյունաձև կտրատել, ավելացնել ստացված տապակը, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղցած սերմ, 1 ճ/գ սոյայի սոուս, քացախ, մանրացրած համեմ, կանաչ սոխ և լավ խառնել: Ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ