Գոհ կլինեն և՛ հարազատները, և՛ հյուրերը: Հագեցնող, համեղ և գունեղ ամառային աղցան` կանաչ լոբով

Բաղադրիչներ

400 գ խաշած կանաչ լոբի

500 գ խաշած հավի կրծքամիս

2 լալիկ

համեմ

20 գ քնջութ

Սոուսի համար`

100 մլ ձիթայուղ

3 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ հատիկավոր մանանեխ

2 ատամիկ սխտոր

աղ

Պատրաստման եղանակը

Հավի միսը բզկտել: Լոլիկի միջուկները հանել` մնացած մասը երկարությամբ կտրատել և ավելացնել հավի մսին

Ավելացնել խաշած լոբի, մանրացրած համեմ

Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել սոյայի սոուս, մանանեխ, աղ, ճզմած սխտոր և լավ խառնել

Սոուսն ավելացնել աղցանին և լավ խառնել

Ավելացնել քնջութ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում