«Գնանք Իսպանիա» և վայելենք այս յուրօրինակ ուտեստը: Կարտոֆիլով ռուլետ

Բաղադրիչներ

350 գ կարտոֆիլ

150 գ պանիր

1 փոքր սոխ

կանաչ սոխ

1 դեղին, 1 կանաչ պպղեղ

0,5 թ/գ աղ, սև պղպեղ, քրքում

160 գ թունա

պարեմզան պանիր

30 գ մոցարելլա պանիր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը շրջանաձև, բարակ կտրատել

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, քերած պանիր լցնել, ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով, ձեթ քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Սոխը, պղպեղները, կանաչ սոխը կտրատել, ավելացնել ձեթ, դնել կրակին, թողնել 3 րոպե, ավելացնել աղ, սև պղպեղ, քրքում, թունա, լավ խառնել, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Լցնել կարտոֆիլի վրա, հավասարապես տարածել, ավելացնել պարմեզան պանիր և ռուլետի պես փաթաթել

Ավելացնել մոցարելլա պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում