Բաղադրիչներ
2 խնձոր
50 մլ կաթ
70 գ վանիլային պուդինգ
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
1 ճ/գ շաքարավազ
1 թ/գ կարագ
Դարչին
նուշ
Պատրաստման եղանակը
1 խնձորը բաժանել կտորների և կաթի հետ հարել բլենդերով
Ստացված զանգվածը քամել, ավելացնել վանիլային պուդինգ, եգիպտացորենի օսլա և լավ խառնել
Անընդհատ խառնելով եփել միջին ջերմության վրա, թողնել մինչև մի քիչ թանձրանա
Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ և դնել սառնարանում
1 խնձոր մաքրել, խորանարդաձև կտրատել, լցնել թավայի մեջ, ավելացնել շաքարավազ, կարագ, մի պտղունց դարչին, դնել միջին ջերմության կրակի վրա, թողնել այնքան, մինչև մի քիչ կկարմրի
Նուշը մանրացնել, բովել
Յուրաքանչյուր բաժակի մեջ 2-3 թ/գ տապակած խնձոր լցնել և մի քիչ բոված նուշ ցանել
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ