Աղցան «Նռան ապարանջան»

Անմահական համ, և Ձեր հյուրերը զարմացած կմնան:
Բաղադրիչներ
- 3-4 հատ խաշած կարտոֆիլ
- 300 գ հավի խաշած կրծքամիս
- 3 հատ շոգեխաշած գազար
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 3-4 հատ խաշած ձու
- նռան հատիկներ
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակը
- Ձուն,Կարտոֆիլը և գազարը անցկացնել քերիչով:
- Ափսեի մեջտեղում դնել բաժակ, շուրջը լցնել քերած կարտոֆիլը, վրան աղ ցանել, և լցնել մայոնեզը:

- Հավի կրծքամիսը մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլի վրա: Վրան լցնել մայոնեզ:
- Քերած գազարը ավելացնել հավի կրծքամսի վրա: Վրան լցնել մայոնեզ:

- Եգիպտացորենի հատիկները ավելացնել գազարի վրա: Վրան լցնել մայոնեզ:

- Ավելացնել ձուն, վրան լցնել մայոնեզ:
- Նռան հատիկները ցանել աղցանի վրա:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
