Բաղադրիչներ
350 գ թխվածքաբլիթ
2 ճ/գ շաքարի փոշի
4 ճ/գ կակաո
80 գ հալեցրած կարագ
160-200 մլ կաթ
140 գ կաթնային շոկոլադ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները լավ մանրացնել, ավելացնել շաքարի փոշի, կակաո և լավ խառնել

Ավելացնել հալեցրած կարագ, խառնել, մաս-մաս ավելացնել կաթ և լավ խառնել: Պետք է ստացվի կպչուն զանգված

Փաթաթել յուղաթղթի մեջ, կոնֆետի պես փաթաթել և 3 ժամ թողնել սառնարանում

Բաժանել շրջանաձև մասերի

Կաթնային շոկոլադը հալեցնել, յուրաքանչյուր շրջանակը կիսով չափ թաթախել շոկոլադի մեջ, զարդարել մանր շոկոլադով և 1 ժամ թողնել սառնարանում

Վայելեք )))

Բարի ախորժակ