Բաղադրիչներ
2 լ ջուր
500 գ կարտոֆիլ + 2 թ/գ աղ, 0,5 կիտրոնի հյութ
3 թթու վարունգ
1 գազար + 2 ճ/գ կիտրոնի հյութ, 1 թ/գ շաքարավազ
1 պղպեղ
կանաչ սոխ, սամիթ
աղ, սև պղպեղ
Սոուսի համար՝
5-6 ճ/գ ձիթայուղ
1 թ/գ սխտորի փոշի
2 թ/գ մանանեխ
2 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը (3-4 րոպե թողնել սառը ջրում), գազարը, վարունգը, պղպեղը երկար և բարակ կտրատել
2 լ ջուրը եռացնել, ավելացնել 2 թ/գ աղ, 0,5 կիտրոնի հյութ, կարտոֆիլ, ծածկել կափարիչն ու թողնել եռա։ Եռալուց հետո թողնել ևս 5-7 րոպե առանց կափարիչի, վերցնել կրակից, 2 րոպե թողնել սառը ջրում և ջրքամել
Գազարին ավելացնել 2 ճ/գ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ, 1 թ/գ շաքարավազ, լավ խառնել և թողնել 5-7 րոպե։ Մի քիչ ճզմել՝ հեռացնելով ավելորդ հեղուկը
Գազարն ավելացնել կարտոֆիլին։ Ավելացնել նաև թթու վարունգը, պղպեղը, մանրացրած սամիթը
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է ձիթայուղին ավելացնել սխտորի փոշի, մանանեխ, կիտրոնի հույթ և լավ խառնել
Ավելացնել մյուս բաղադրիչներին, ավելացնել աղ, սև պղպեղ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ