Գեղեցիկ, համեղ ու արագ պատրաստվող փքաբլիթներ

Բաղադրությունը

  • 1 հատ ձու,
  • 300 մլ կեֆիր կամ մածուն,
  • 5 ճաշի գդալ շաքարավազ,
  • վանիլին,
  • 3 ճշաի գդալ ձեթ,
  • 1 թեյի գդալ սոդա,
  • 3-4 բաժակ ալյուր,
  • ձեթ ՝ տապակելու համար:

Պատրաստման եղանակը

Կեֆիրի մեջ ավելացնել շաքարավազ, աղ և խառնել:

Այնուհետև ավելացնել ձուն ու կրկին խառնել:

Հաջորդ քայլով ավելացնել ձեթը, սոդան ու խառնել:

Մաս-մաս ավելացնել ալյուրը և սկզբում խառնել, իսկ հետո լավ տրորել:

Ստացվում է կպչուն խմոր:

Խմորը ոչ բարակ շերտով գրտնակել, և շրջաններ կտրել:

Տապակել առատ ձեթի մեջ:

Պատրաստի փքաբլիթները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը միջից դուրս գա:

 Վերջում փքաբլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում