Բաղադրիչներ
300 գ հավի կրծքամիս
3 խաշած ձու
150 գ մարինացված սունկ
150 գ պանիր
1 գլուխ սոխ
1 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ 9 % քացախ
100 մլ ջուր
մայոնեզ
աղ, սև պղպեղ, հավի համեմունք
սամիթ
խոհարարական շրջանակի չափը` 19 սմ
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, ավելացնել քացախ, շաքարավազ, ջուր, լավ խառնել, թողնել 20 րոպե, այնուհետև ջրքամել

Հավի կրծքամիսը բաժանել 2 շերտի, համեմել աղով, սև պղպեղով, հավի համեմունքով և 2 կողմից տապակել (մոտ 7 րոպե), ապա մանր կտրատել

Մատուցվող ափսեյի մեջ խոհարարական շրջանակ դնել, մի քիչ մայոնեզ քսել, ավելացնել կտրատած հավի միսը և մայոնեզ քսել

Ավելացնել մարինացված սոխը: Ձուն անցկացնել քերիչով, համեմել աղով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Սունկը շրջանաձև կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչներին, մայոնեզ քսել, ավելացնել քերած պանիր

Զարդարել սամիթով, ամբողջական սնկերով, 30-40 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ